Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 417

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2023-02-16 08:46
    анализ

    ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԽՐՈՒՄ Է

    Փաշինյանը շատ է տխրում։ Փաշինյանի թիմի համար անչափ հեղինակավոր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ կոռուպցիան աճել է։ Շա՜տ է տխրում Փաշինյանը, քանի որ, չնայած իր ողջ բանավոր ձեռնածությանը, պայթում է վերջին փուչիկը, որով նա դյութում էր իր դյուրահավատ ընտրազանգվածին. այն մասին, թե իր թիմն անհաշտ պայքար է ծավալելու կոռուպցիայի դեմ։ Ավելին, մի անգամ նա նույնիսկ հայտարարեց, թե Հայաստանում համակարգային կոռուպցիային վերջ է տրված. այն չկա՛։

  • 2023-02-14 17:48
    анализ

    ՀՐԱԺԵՇՏԻ ՆՎԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ՞ ԱՐԴՅՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՌՔԸ

    Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու Ռուբեն Ռուբինյանի առաքելությունը մինչ օրս գործնականում անարդյունք է եղել։ Լոկ խոսակցություններ պայմանավորվածությունների մասին, որոնք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակում։ Բայց ահա այսօր Թուրքիայի կողմից Ռուբինյանի բանակցող գործընկեր Սերդար Քըլըչը մարդասիրական օգնության համար երախտագիտության խոսքեր է հղում Ռուբինյանին և ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին։

  • 2023-02-08 18:30
    мнение

    ՍԻՄՈՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ

    Ռուս քաղաքագետ, միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ, Ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության «Մեծ խաղ» հաղորդման վարող Դմիտրի Սուսլովը հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Նա, մասնավորապես, հիշեցրել է. «Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել երկու օրվա ընթացքում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն տեղակայել սահմանին, ինչն իսկապես թույլ չի տա ուժի կիրառման մասշտաբային դեպքեր՝ գնդակոծում, տարածքի զավթում Ադրբեջանի կողմից»:

  • 2023-02-07 08:58
    анализ

    ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

    Համաշխարհային ահագնացումը շարունակվում է։ Պատերազմ Ուկրաինայում։ Արցախի շրջափակում։ Ամերիկացիները խոցում են չինական օդապարիկը։ Թեհրանից իր դեսպանատան տարհանումից հետո Ադրբեջանը հայտարարում է նաև առաջիկա օրերին, եթե ոչ այսօր, Թավրիզից հյուպատոսությունը տարհանելու մտադրության մասին։

  • 2023-01-23 18:08
    анализ

    ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԸ՝ ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

    Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանն արդեն չորրորդ անգամ անջատում է չճանաչված հանրապետության գազը։ Մուկնուկատու են խաղում. անջատում են մի քանի օրով, սառեցնում մարդկանց, հետո միջազգային հանրության ճնշման տակ և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում նորից միացնում՝ ցուցադրելով իրենց «խաղաղասիրական տրամադրվածությունը»։ Վերջին՝ երեկվա անջատումը, պետք է ենթադրել, Ալիևի արձագանքն է Արցախի Պաշտպանության բանակի ապամոնտաժման, ռուս խաղաղապահների անցակետում ադրբեջանցի սահմանապահների ներկայության, կառավարությունում Բաքվի թելադրած կադրային փոփոխությունների իրականացման իր պահանջները կատարելուց Ստեփանակերտի հրաժարմանը։

  • 2023-01-21 10:58
    мнение

    ԱՌԱՆՑ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ

    Ազատ գյուղի մոտ գտնվող զորանոցի ողբերգության մասին շատ բան է ասվել։ Բայց պետք է խոսել նորից ու նորից, քանի որ 15 երիտասարդ տղաների մահը հերթական անգամ բացահայտեց ներկայիս իշխող թիմի ողջ ապիկարությունը։ Թիմ, որը գեղեցիկ խոսքերի քողի տակ, ընդ որում հաճախ չխորշելով բացահայտ ստից, միայն պարբերական կորուստներ է բերում Հայաստանին։ Այնուհետ փորձելով տակից դուրս գալ տարբեր փառատոնների անցկացմամբ և աշխատավարձերի բարձրացմամբ՝ առաջին հերթին այն կառույցների, որոնք ապահովում են իշխանության պահպանումն այդ թիմի ձեռքում։ «Հաց և թամաշա». ահա թե ինչ է պետք ժողովրդին, ուսուցանում էին հին հռոմեացիները:

  • 2023-01-17 16:56
    текущие события

    ԱՐԱ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՍ

    «Կմեռնենք, բայց մեր Հայրենիքում կմնանք»,- ասում է Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Մեռնել բնավ պարտադիր չէ, բայց իրավիճակն իսկապես ծայրահեղ է։ «Հայաստանն ու հայ ժողովուրդը այլ ընտրություն չունեն, քան պատրաստվել նոր ագրեսիայի և դիմակայության»: Այս արտահայտությունը մենք վերցրել ենք իշխանամետ քարոզչական մի պարբերականից։ Այսինքն նույնիսկ այնտեղ արդեն գիտակցում են, թե ինչ փոսի մեջ է գցել մեզ Նիկոլ Փաշինյանի «խաղաղ օրակարգը»՝ այդ ուտոպիայի հեղինակի գլխավորությամբ։

  • 2023-01-13 10:00
    анализ

    ԻՆՉ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԱԼԻԵՎԸ ԵՎ ԻՆՉ ԱՍԱՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ

    Ի՞նչ ունենք Իլհամ Ալիևի մամուլի ասուլիսի պարագայում։ Հայաստանի և Արցախի վրա ճնշումը շարունակվելու է բոլոր ուղղություններով, քանի դեռ իշխանության ղեկին են մնում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Հուսալ, թե Ալիևը կանգ կառնի, ոչ մի հիմք չկա, նա կպահանջի առավելագույնը, նոր պահանջներ կներկայացնի, և ավելին. կթելադրի Հայաստանի իշխանություններին, թե ինչպես պահեն իրենց։

  • 2022-12-30 20:03
    анализ

    ՀԵՐԹԱԿԱՆ ԶԻՋՈՒՄԸ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԻՆ։ ԱՐԴՅՈՔ ՎԵՐՋԻ՞ՆԸ

    Արցախի կառավարությունը «Base Metal» ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Կաշենի և Դրմբոնի հանքերի աշխատանքը։ Արցախի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի և միջազգային այլ մասնագիտական կազմակերպությունների համապատասխան կառույցներին՝ կարճ ժամկետներում հանքավայրերում միջազգային բնապահպանական փորձաքննության անցկացում կազմակերպելու խնդրանքով։ Նպատակը՝ ապացուցել, որ հանքերի մշակման ժամանակ պահպանվում են բնապահպանական բոլոր անհրաժեշտ նորմերը։

  • 2022-12-28 08:34
    анализ

    ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ, ՈՐԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ

    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը շատերին հիշեցրեց 80-ականների վերջը, երբ Արցախում սկսվում էր Հայաստանի հետ վերամիավորման շարժումը։ Իրոք, շատ նմանություններ կան այն ժամանակների և ներկայիս իրավիճակի միջև, թեև կան նաև տարբերություններ։