ՊԱՇՏՈՆԱՊԵՍ՝ ՌԱՅԴ, ԱՎՍՏՐԱԼԻԱ - ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԱՐՑԱԽ
Ավստրալիական հեռավոր Ռայդ քաղաքից, որը համարվում է Սիդնեյի արվարձան, ուրախալի լուր ստացանք. ընդունվել է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև։ Քաղաքային խորհուրդը փաստաթղթին կողմ է քվեարկել միաձայն։ Արցախի ԱԳՆ-ը ողջունել է որոշումը, նշելով, որ այն «իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար»։