ՍԿԱՆԴԱԼ ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՏԵՎԻՑ.ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԼԻԵՎԻ ԵՎ ԻՐ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Հունիսի 3-ին մամուլում միանգամից երկու չափազանց վատ նորություն հայտնվեց Ադրբեջանի և անձամբ Ալիևների ընտանիքի համար։
Հունիսի 3-ին մամուլում միանգամից երկու չափազանց վատ նորություն հայտնվեց Ադրբեջանի և անձամբ Ալիևների ընտանիքի համար։
Կրքերը Եվրոպայի Լիգայի Բաքվի եզրափակչի շուրջ հայտնի պատճառներով հանդարտվեցին, թեև մարզական աշխարհը շարունակում է խիստ քննադատել ՈՒԵՖԱ-ին դրա անցկացման վայրի ընտրության համար։ Դիտորդների մեծամասնության կարծիքով, դա թերևս վատթարագույն եզրափակիչն էր եվրագավաթների պատմության մեջ։
Մայիսի 13-ին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակվեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի «Լեռնային Ղարաբաղի փխրուն խաղաղությունը» հոդվածը, նվիրված բախման գոտում հրադադարի ռեժիմի սահմանման 25-ամյակին։ Հոդվածը կոռեկտ է, կառուցված դիվանագիտական էթիկայի շրջանակներում և համապատասխանում է նախանշված նպատակին. գնահատական տալ բանակցային գործընթացի համար պայմաններին ու հնարավորություններին և հասկանալ, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի կանխվի մարտական գործողությունների վերսկսումն ու ապահովվի խաղաղ գործընթացի անշրջելիությունը։
Մայիսի 25-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած «Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների և Ռոբերտ Քոչարյանի հակառակորդների» միտինգը ցուցանշական գտնվեց ոչ միայն սակավաթվությամբ, այլև առաջին հերթին՝ ելույթ ունեցողների սկանդալային հայտարարություններով։
«Գողը գոռում է՝ բռնե՛ք գողին» հանրահայտ ճշմարտությունը հերթական անգամ գտավ իր փայլուն, թեև սաստիկ գարշահոտող հաստատումը անցումային արդարադատության հարցով խորհրդարանական լսումների ընթացքում։ Թվում էր, ով՝ ով, բայց Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները, որոնք ժամանակին այնպիսի փակուղի քշեցին երկիրը, որ առ այսօր ելքը չի երևում, պետք է պապանձվեն ու լուռ նստեն իրենց բներում։ Բայց, դատելով մամուլի հրապարակումներից, արտախորհրդարանական բոլոր ուժերից հենց Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներն իրենց ցուցաբերեցին որպես, փորձագետների մեծամասնության կարծիքով՝ բավական կասկածելի ու վտանգավոր այդ նախաձեռնության առավել ակտիվ կողմնակիցներ։
Ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցան լսումներ՝ նվիրված արցախյան Մարաղա գյուղում զանգվածային կոտորածի 27-ամյակին, որտեղ, հիշեցնեմ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ամենագազանաբարո միջոցներով մի քանի ժամում սպանեցին մոտ 50 խաղաղ բնակիչների և նույնքան էլ պատանդ վերցրեցին։
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ միջազգային կառույցների և երկրների արձագանքը, որոնց ընդունված է համարել աշխարհում ժողովրդավարության սյուներ, բավական ուշագրավ գտնվեց։ Կարելի է նույնիսկ եզրակացնել, որ դա յուրօրինակ լակմուսի թուղթ դարձավ առանձին գործիչների համար, որոնք զբաղեցրած պաշտոնի բերումով անմիջականորեն կապված են Հայաստանում բարեփոխումների գործընթացի հետ։ Քանզի համարժեք, կշռադատված և օբյեկտիվ գնահատականների հետ մեկտեղ, հնչեցին նաև միջազգային իրավունքի և մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ անբացատրելի մեկնաբանություններ, որոնք կարող են տարակուսանք ու հեղինակների քաղաքական վարձվածության վերաբերյալ լուրջ կասկածներ առաջացնել։
«Լեգիտիմությունն ամենափխրուն կատեգորիան է քաղաքականության մեջ։ Դատելով վարչապետի ելույթի նկատմամբ մարդկանց երեկվա արձագանքից, նրա վարկանիշն ընկնում է. համաձայն որոշ գնահատականների, Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական կոչին արձագանքել է 1000-ից քիչ ավելի մարդ։ Այսինքն ժողովրդի մեջ կա այն ըմբռնումը, որ իշխանությունների այդպիսի գործողությունները դուրս են օրենքի շրջանակներից»,- հայտարարեց «ԳԱ»-ին Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ։
Կառավարության խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, իհարկե, բազմաթիվ հարցեր են առաջանում։ Կասկածից վեր է, որ անմիջապես կհաջորդի ինչպես դատական համակարգում հայտարարված «վիրահատական միջամտության», այնպես էլ Արցախի իրավիճակին վերաբերող ամենատարբեր բնույթի բազմաթիվ մեկնաբանությունների և հայտարարությունների տարափ։ Բայց մեկ հարց առաջանում է անմիջապես և հնչում չափազանց հակիրճ. ինչո՞ւ։ Ինչո՞ւ էր պետք այդ ամենը անել հենց այդպես, «արտակարգի» ռեժիմով, դատարանների «ելքերն ու մուտքերը արգելափակելու» միանշանակ ապօրինի և աննախադեպ միջոցների կիրառմամբ, ընդգրկելով ոստիկանությանը և սևեռելով միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող և իրավունքի տեսանկյունից անվերապահորեն բացասական գործընթացների վրա։
Մայիսի 29-ին Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղը, երբ հանդիպելու են անգլիական երկու ակումբ՝ «Արսենալը» և «Չելսին»։ Զուտ մարզական իրադարձությունը, սակայն, արդեն հասցրել է ուղեկցվել քաղաքական և իմիջային բնույթի աղմկալի սկանդալներով։ Ընդ որում, ինչպես թվում էր նախկինում, գլխավոր հարցը՝ եզրափակիչին Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը, փոքր-ինչ մղվեց երկրորդ պլան առավելապես Մեծ Բրիտանիայից հնչող ազդանշաններով։ Եվ կրկին՝ ոչ այնքան մարզական, որքան քաղաքական-դիվանագիտական մակարդակով։