ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ՆՐԱՆՑ ԱՅԴՔԱՆ ՓՈՂ
Արտաքին գործերի նախարարը գնել է հարյուր հազարավոր դոլարներ արժեցող առանձնատուն Օրերս հայտնի դարձավ, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու իր կինը առանձնատուն են ձեռք բերել հարյուր հազարավոր դոլարներով՝ ներառյալ հարակից տարածքի և կցակառույցների արժեքը։ Որտեղի՞ց արտգործնախարարին այդքան փող, չէ՞ որ նա ողջ կյանքում ապրել է պետական աշխատավարձով։ Մինչև 2018 թվականը նրա ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, խոսնակի պաշտոնում Միրզոյանը խոսում էր կենցաղային տեխնիկան ապառիկ գնելու մասին…