Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 347

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2023-11-09 09:55
    анализ

    ԻՆՉՈ՞Ւ ՌԴ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՎԱՅՆԱՍՈՒՆԸ ՉԻ ԶՈՒԳՈՐԴՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ ՀՀ-Ն ԱԶԱՏԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

    Եվրոպական կուսակցության առաջնորդը, որը մայրաքաղաքի ընտրություններում չկարողացավ նվաճել երևանցիների վստահությունը, օրերս հնչեցրեց հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Անհրաժեշտ է արգելել ռուսական հեռուստաալիքները՝ որպես զանգվածային ոչնչացման միջոց»։ Ի հեճուկս Տիգրան Խզմալյանի՝ հայ հասարակության մտածող հատվածը վաղուց է հասկացել, որ հայերի և հայոց պետականության զանգվածային ոչնչացման միջոցը Փաշինյանն է և ՔՊ-ի արբանյակ կուսակցությունները, որոնց առաջնորդները պարբերաբար հանդիպում են Փաշինյանի հետ, նրանից պահանջելով անհապաղ դադարեցնել ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին և ՀՀ տարածքից դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան։ Ուշադրություն դարձրեք. ոչ մի անգամ Խզմալյանը, Լևոն Շիրինյանը, Արման Բաբաջանյանը և նրա ակտիվ կուստեղակալ Ռուբեն Մեհրաբյանը չեն պահանջել, որ Փաշինյանը ազատի ՀՀ տարածքը ադրբեջանցի զավթիչներից: Ինչո՞ւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման պահանջը չի զուգորդվում ադրբեջանական զավթիչներից ՀՀ-ն ազատելու պահանջով։

  • 2023-11-02 08:26
    анализ

    ՓԼՈՒԶՎԵ՛Ց 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՍՊԵԼԸ: ՆԻԿՈԼԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ…

    Հոկտեմբերի վերջին Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպումից Ալիևի հրաժարումով փլուզվեց 2023 թվականի գլխավոր առասպելը. Փաշինյանը պնդում էր, թե Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա ընթացիկ տարեվերջին - հաջորդ տարեսկզբին։ Բրյուսելյան հանդիպման ձախողումը ցույց տվեց, որ ռեժիմի պարագլուխը հերթական անգամ ստել է և նշված ժամկետում որևէ ստորագրում չի լինելու։

  • 2023-11-01 09:15
    текущие события

    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ Ո՛Չ ՌՈՒՍԱՍՏԱՆ, Ո՛Չ ԱՐԵՎՄՈՒՏՔ, ԿԱՆ ՄԻԱՅՆ ԶԻՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ

    «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը, որը ՔՊ-ի հետ դաշինք կազմեց, որպեսզի «Հանրային ձայն» կուսակցության օգնությամբ քաղաքապետ նշանակի Տիգրան Ավինյանին, օրերս նախազգուշացրեց հասարակայնությանը ներքաղաքական իրավիճակի ապակայունացման հնարավոր փորձերի մասին, «այդ թվում՝ ահաբեկչությունների միջոցով, որոնք Ռուսաստանը կիրառել է այլ երկրներում»։ Այդ առնչությամբ Արամ Զավենիչը վճռականորեն մատնանշեց հայ հասարակության առավել «վտանգավոր» հատվածը։ «Ամենից վտանգավորը նրանք են, ովքեր ձգտում են Հայաստանի անվտանգությունը կապել Պուտինի և միութենական պետության հետ՝ ժողովրդին վստահեցնելով, թե ներկայիս պայմաններում դա լավագույն ելքն է անվտանգության ապահովման տեսանկյունից»,- նշեց նա՝ ընդգծելով, թե «միայն Արևմուտքի ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանը դեռ չի մասնատվել ամեն տեսակի միջանցքների»։ Նրա խոսքերով, սպառազինությունների ոլորտում հավասարակշռության հասնել հնարավոր է միայն Արևմուտքի աջակցությամբ, Իսկ ՀՀ-ում իշխանափոխության ցանկացած փորձ կօգտագործվի Ադրբեջանի կողմից իր տարածքային նկրտումներն իրականացնելու համար:

  • 2023-10-27 09:18
    обзор прессы

    ՓՈՒԼԱՅԻՆ ՄԱՆԿՈՒՐՏԱՑՈՒՄ

    Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքերի քարտեզների շուրջ սկանդալը հիմնավոր կասկածներ ծնեց, որ ռեժիմը ժողովրդի թիկունքում նպատակաուղղված վարում է պատմության նենգափոխման քաղաքականություն: Խոսքը, հիշեցնեմ, այն մասին է, որ դասագրքերի քարտեզից անհետացել է «Արցախ» անվանումը։ Սկզբում Փաշինյանի ռեժիմն այդ անվանումը հանեց պաշտոնական փաստաթղթերից, հետո նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ներողություն խնդրեց ճեպազրույցի ժամանակ «Արցախ» բառն արտաբերելու համար, այնուհետ բռնկվեց դասագրքերի հետ կապված սկանդալը։ «Շնորհակալություն» «պատմաբան» Սմբատ Հովհաննիսյանին, որը սևով սպիտակի վրա գրել է ուսումնական ձեռնարկներում, թե իբր՝ ադրբեջանցիները հնագույն ժամանակներից ի վեր ապրել են հայերի հարևանությամբ:

  • 2023-10-20 08:33
    текущие события

    ԻՆՉՈ՞Ւ 2020Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՇՈՒՇԻՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

    Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան կասեցնելու և Շուշին ու Հադրութը հայկական ԶՈՒ վերահսկողության ներքո պահելու ՌԴ նախագահի փորձից լրացած երրորդ տարին ՀՀ քաղաքացիները կդիմավորեն ռուսատյաց հիստերիայի գագաթնակետին։

  • 2023-10-19 08:08
    мнение

    ՀԱՐՑԸ ՇԵՇՏԱԿԻ Է ԴՐՎԱԾ

    Խորհրդային դարաշրջանի ամենահին հրեական անեկդոտը հայերի մասին։ Մահամերձ Մոյշան շշնջում է մահվան մահճի շուրջ հավաքված հարազատներին. «Հոգ տարեք հայերի մասին»։ Հարազատները տարակուսած հայացքներ են փոխանակում, իսկ ծեր հրեան վերջին ուժերի լարումով շշնջում է. «Հոգ տարեք հայերի մասին։ Երբ նրանց վերջը տան՝ կանցնեն մեզ»։ Ստացվեց ինչպես անեկդոտում. նրանց, ովքեր կապ չեն տեսնում սեպտեմբերի 19-ին Արցախի հայերի ցեղասպանության և հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման միջև, խորհուրդ եմ տալիս դադարեցնել ընթերցանությունը և մուլտիկներ միացնել: Ինչպես հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մելքոնյանը, իշխող ռեժիմն ուզում էր հանձնել Արցախը, որպեսզի հանգիստ ապրի, իսկ ստացվեց այնպես, որ այժմ աշխարհում ոչ ոք այլևս հանգիստ չի ապրի…

  • 2023-10-14 10:47
    текущие события

    ՌԵԺԻՄՆԵՐԻ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ՏՎԱԾ ԲՌՆԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ

    Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալներն են գեներալներ Գրիգորի Խաչատուրովը և Միքայել Արզումանյանը, իսկ Ալիևի ռեժիմի քաղբանտարկյալներն են գեներալներ Լևոն Մնացականյանը, Կամո Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը: Քաղաքացիական անձանցից Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալներն են Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, իսկ Ալիևի ռեժիմի քաղբանտարկյալներն են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը: Երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի (կալանքի տակ է նրա կրտսեր որդին՝ Լևոնը) և Սերժ Սարգսյանի նկատմամբ բռնաճնշումները հետապնդում են նույն նպատակը, ինչ Ալիևի ռեժիմի կողմից Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի կալանավորումը։

  • 2023-10-05 19:34
    анализ

    Է՞Լ ԻՆՉ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին ապագա համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը վերաբերում է այսպես կոչված «անկլավներին» և նախկինում չհամաձայնեցված՝ 30% կազմող հարցերին: Ապագա փաստաթղթի տեքստի 70%-ն արդեն համաձայնեցված է: Հանդիպման նախօրեին Ալիևը խոսել է դիրքորոշումների մերձեցման մասին։ Ինչո՞ւ նա, ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չի շտապում դուրս բերել զորքերը 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժումից հետո և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքում բռնազավթած տարածքներից։

  • 2023-10-04 09:57
    анализ

    ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ Է ԵԼՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ...

    1991թ.մարտի 17-ի այսպես կոչված Համամիութենական հանրաքվեն ցույց տվեց, որ ԽՍՀՄ-ը փլուզվել էր դեռ մինչև 1991թ. դեկտեմբերի 9-ի Բելովեժյան համաձայնագրերը: Մարտին ՀՀ ԳԽ-ն որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից ելքի համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին, հանրաքվեն կայացավ նույն թվականի սեպտեմբերի 21-ին: Դրան նախորդել էր «Կոլցո» պատժիչ գործողությունը (1991թ.ապրիլ-օգոստոս), որը նպատակ էր հետապնդում ստիպել Հայաստանին միանալ միութենական նոր պայմանագրին և հրաժարվել Արցախի անկախության համար պայքարից:

  • 2023-09-26 19:29
    анализ

    ՍԱ ՎՃՌՈՐՈՇ ՇԱԲԱԹՆ Է…

    Անվտանգության համակարգի անարդյունավետության մասին ռեժիմի պարագլխի կիրակնօրյա հայտարարության ենթատեքստում շատերը ակնարկ նշմարեցին ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցման մասին։ Հեղաշրջում նախապատրաստող զինված խմբի բացահայտման մասին ԱԱԾ հայտարարությունը և Հանրապետության հրապարակում կիրակնօրյա հանրահավաքի բովանդակությունը վկայում են, որ այս շաբաթը վճռորոշ է լինելու. կա՛մ փողոցային պայքարն արձանագրելու է մարելու նշաններ, կա՛մ փոխարկվելու է ռեժիմին ցուցաբերվող համաժողովրդական դիմադրության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։