Ո՞Վ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ ԲՌՆԱԶԱՎԹԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մարզպետ Մելիքսեթն ասաց, թե ադրբեջանցիները մոլորվել են… Մայիսի 12-ին 250 ադրբեջանցիներից բաղկացած զինված խումբը վերահսկողության տակ առավ Իշխանասարի բարձունքն ու Սև լճի շրջակայքը Սյունիքում: Զավթիչների հսկողության տակ են հայտնվել նաև ներքին Շորժան ու Վերին Շորժան Գեղարքունիքի մարզում։