Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 404

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2020-11-20 19:08
    анализ

    ՀԱՐԿԱՎՈՐ Է ԳԻՏԱԿՑՄԱՆ ԿԱՊԻՏԱԼԱՑՈՒՄ

    Նիկոլը մտավոր առումով չի աճել «կռուտիտ լինելու» մակարդակի Երրորդ նախագահի նույնիսկ ամենաթունդ հակառակորդները հոգու խորքում համոզված են, որ եթե Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին հրաժարական չտար, ապա Արցախն այսօր հայկական կլիներ։ Արցախը դատապարտված չէր, ինչպես որ փորձում է ներկայացնել Փաշինյանը, որի համար բանակցային գործընթացի էությունը հանգեց «կռուտիտ» փողոցային բառին՝ ժարգոնային արտաբերմամբ։

  • 2020-11-12 08:39
    анализ

    Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ՝ ԲԱՔՎԻՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՅԴ ՆՎԵՐԻ ՀԱՄԱՐ

    Կորուստների մասին տվյալները զգալիորեն նվազեցված են Նոյեմբերի 10-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ մտցնել, բայց Փաշինյանը դրան համաձայնեց միայն Շուշին հանձնելուց հետո։ Դժվար չէ ենթադրել, որ քաղաքական տերերը Նիկոլին պարտավորեցրել են 7 շրջանների հետ մեկտեղ հանձնել նաև բերդաքաղաքը։

  • 2020-11-10 08:43
    анализ

    ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻՆ, ԿԱՄ՝ ԱՌԱՍՊԵԼ ՆԻԿՈԼԻ «ՎԱՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

    Հայկական կողմը բանակցություններ չի վարել փուլային սցենարի հիման վրա Փաշինյանը, ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում հայտարարեց, թե «վատ ժառանգություն» է ստացել նախկին իշխանությունից՝ կարգավորման բանակցությունների հարթությունում։ Օրերս արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին առճակատ հարց տվեցին, թե ինչ ժառանգություն է ստացել նա բանակցային գործընթացում։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դիվանագիտորեն խուսափեց պատասխանից, որպեսզի սուտ չխոսի։ Դե, իսկ ճշմարտությունը հավասարազոր կլիներ ղեկավար աթոռից հրաժարման. չէ՞ որ «վատ ժառանգությունը» նոր իշխանության առանցքային հորինվածքներից մեկն է։

  • 2020-11-05 19:38
    анализ

    ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

    Այրված հողի մարտավարություն «Սմերչով» ու «Գրադով» հարվածները Շուշիին, որոնք հաջորդեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Ժնևում կնքված համաձայնություններին, վերջնականապես համոզեցին միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը ցուցադրաբար խախտում է համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

  • 2020-10-23 09:23
    мнение

    1878, 1915, 2020. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՅՍՕՐ

    Ցեղասպանություն, փուլ 3-րդ Եթե Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության առաջին փուլը (1878-1914) նպատակ էր հետապնդում մեծամասնություն կազմող հայ բնակչությանը դարձնել փոքրամասնություն, ապա երկրորդի (1915-1922) նպատակը հայերի իսպառ ոչնչացումն էր որպես էթնիկ բաղադրիչ՝ Օսմանյան կայսրության և Արևելյան Հայաստանի ողջ տարածքում: Ցեղասպանության նպատակը Կովկասի, Միջին Ասիայի, Պովոլժիեի, Ղրիմի թյուրքալեզու ահռելի շրջանների զավթման պանթյուրքիստական ծրագրի իրականացումն էր...

  • 2020-10-19 22:26
    анализ

    ՊԱՏԵՐԱԶՄՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

    «Ռուսաստանը կզարթնի՞ քնից» Սոցհարցումների արդյունքներով, ԱՄՆ-ի քաղաքացիների ավելի քան 60%-ը համոզված է, որ նոյեմբերի 3-ի ընտրություններից հետո երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվելու: Նախընտրական քարոզչության շրջանակներում Թրամփը հայտարարել է, որ իրենից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում միայն Հիսուս Քրիստոսը։

  • 2020-10-19 19:58
    перечень фактов

    ԲԱՐՈՒ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄՈՒՄ, կամ՝ Ե՞ՐԲ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱԿԱՀԻՏԼԵՐՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ

    Ազատել է «խղճի քիմեռից» Հոկտեմբերի 14-ին հայ ժողովրդին հղված ուղերձում վարչապետ Փաշինյանը հիշեցրեց 1938 թվականի մյունխենյան դավադրության մասին, երբ «իբր հանուն խաղաղության, եվրոպական մի շարք պետություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան, իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ»: Փաշինյան խոսքերով, եթե աշխարհը պատշաճ միջոցներ չձեռնարկի, ապա նոր Հիտլերի ի հայտ գալն իրեն երկար սպասել չի տա։

  • 2020-10-14 12:01
    анализ

    ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԻՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱԳՐԵՍԻԱՅԻՆ

    Հանդիպումների մանրամասները չեն հրապարակվում «Շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամին, եթե չասենք, որ ճգնաժամի առաջ ենք»,- արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մատնանշելով ադրբեջան-թուրքական տանդեմի լայնածավալ ագրեսիայի հետ կապված իրողությունների պաշտոնական արձանագրման անհրաժեշտությունը, ընդհուպ մինչև Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչում միջազգային հանրության կողմից: