Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ-ից, ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել․ Տասմագամբետով
Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ-ից, Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել, սակայն այդ դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունը հիմա բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել։ Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ հղում անելով քարտուղարության վերլուծությանը։