ՀԵՌԱՑԱՎ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ՄԻԱՑԱՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ, ԵՐԿԱՐ ՄՆԱՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՏ․ ՌԴ-ՈՒՄ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակված Գուրգեն Արսենյանը երկար ժամանակ զբաղեցրել է պատգամավորական աթոռը և հասցրել է մի քանի խմբակցություն փոխել։ Նա դիվանագիտական ծառայության է գնում տառացիորեն խորհրդարանից, քանի որ պատգամավորական լիազորությունները դադարեցվել են միայն երկու օր առաջ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանում նոր դեսպանի կենսագրության հիմնական դրվագները: