ԱՐՑԱԽՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳԵՆԵՐԱՑՎՈՂ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԻՂ Է
Ես երկու առանձին ուղղվածություն եմ առանձնացրել, դա 40+10 ծրագրի շարունակությունն է այնքան ժամանակ, մինչև որ բնակապահովման ծրագիրը հասանելի լինի բոլորին. երեկվա տեղեկություններով ծրագրից ընդամենը 50 մարդ է օգտվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: