Ռուբիո․ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ում. Վաշինգտոնը ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղ դառնա։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ում. Վաշինգտոնը ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղ դառնա։
Չնայած Թրամփի քաղաքականությանը և Իրանի դեմ հնչող անվերջ սպառնալիքներին, ես չեմ կարծում, որ իրական պատերազմ կլինի։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Միաժամանակ, իր գնահատմամբ՝ Իրանին անհրաժեշտ է ջանքեր գործադրել դիրքերը պահպանելու, այլ ոչ թե դրանք ավելացնելու համար։
Այսօր մոտ 200 անհայտ կորած հայ զինծառայող կա։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը հաստատել է 23 գերիների առկայությունը։
Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար: Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջ քաշվող նախապայմանները ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես նախապայման չի դիտարկում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախարարը։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով:
Վտանգավոր հիվանդության նոր համաճարակ կարող է բռնկվել աշխարհում արդեն «վաղը»։ Այդ մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը՝ կոչ անելով երկրներին ակտիվացնել աշխատանքը համաճարակի կանխարգելման համար համաձայնագրի շուրջ։
Մենք ամեն ինչ անում ենք՝ օգտագործելով Ադրբեջանի հետ ունեցած մեր կապերը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի՝ Իսրայելից Ադրբեջան մեծ քանակությամբ զենք տեղափոխելու մասին տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։
Եգիպտագետը կարծում է, որ գտել է ապացույցներ, որ Թութանհամոնի թաղման պալատում տեղի է ունեցել ծես, որը հայտնի է որպես «Օսիրիսի զարթոնք»:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 3-ի նիստում հավանություն է տվել օրենքի նախագծին, որը նախատեսում է խստացնել քրեական պատիժները պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելու համար: