Կառավարությունը սահմանել է 2024 թ. ձմեռային զորակոչի ժամկետները
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ զինված ուժերի` 2024 թ. ձմեռային զորակոչի ժամկետները: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ զինված ուժերի` 2024 թ. ձմեռային զորակոչի ժամկետները: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագծի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ: Այս մասին գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:
Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին այսօր ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի «Yan Girls» խումբը «Do It My Way» երգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նախօրեին Հայաստանի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մասնավորապես, ռազմական տեխնիկայի մատակարարման ու հայկական ստորաբաժանումների՝ Ֆրանսիայից ժամանած մասնագետների կողմից պատրաստման մասին։ Այցը և դրա արդյունքները լայնորեն լուսաբանվեցին ԶԼՄ-ներում։

Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն առանձնապես օգուտ չի բերի Հայաստանին, բայց լուրջ վնաս կհասցնի Երևանի և Մոսկվայի համագործակցությանը, քանի որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները կառուցվում են ոչ թե համադրման, այլ հակադրման սկզբունքով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով Փարիզում երկու երկրների պաշտպանության նախարարների բանակցությունները։
Կրեմլին հայտնի չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ երկրում ռուսական բազայի առկայությունը առավելություններ չի տալիս։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։