Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ այսօր
«Ֆրանս պրես» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։
«Ֆրանս պրես» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ` երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ Այս մասին հայտնում է «Դատական իշխանություն» Telegram-ի ալիքը։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանցից ոչ բոլորը կօգտվեն Հայաստանում բնակության ծախսերի համար տրամադրվող գումարից։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցազրույց է տվել BBC-ի լրատվական ծառայությանը և ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով 100 հազարից ավելի մարդկանց առողջապահական կարիքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե մինչև վերջին պահը Երևանը հաստատել է Գրանադա այցելությունը:
Յուրաքանչյուր երկիր ունի իր դիրքորոշումն ու քաղաքականությունը որոշելու ինքնիշխան իրավունք: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ Գրանադայում գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին տեղեկությունը, որտեղ պետք է կայանար նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան տեղեկություն ունի, որ Ղարաբաղի բնակիչների մի մասը, որոնք հեռացել են, պատրաստվում են վերադառնալ։ Նա վստահեցրել է, որ Մոսկվան կաջակցի այս գործընթացին։
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է «C dans l'air» հաղորդման ժամանակ։
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն «Le Figaro» պարբերականին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան անվանել է էթնիկ զտում։
Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին. ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։