Համաեվրոպական ակցիան Բրյուսելում կհամախմբի Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայերի և օտարազգիների
«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնությունը հոկտեմբերի 1-ին Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում համաեվրոպական հանրահավաք է իրականացնելու՝ ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի՝ դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ, բողոքի ակցիան իրականացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։