Եվլախում մեկնարկել է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը
Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնությունը հոկտեմբերի 1-ին Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում համաեվրոպական հանրահավաք է իրականացնելու՝ ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի՝ դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ, բողոքի ակցիան իրականացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են շարունակել ծառայությունը Հայաստանի զինված ուժերում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։
ԱՄՆ-ը շարունակում է օգնել Ալիևի ցեղասպան ռեժիմին. Այս մասին ասվում է Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի հաղորդագրությունում X միկրոբլոգում։
Սարսափով տեղեկացանք, որ մեր ընկեր Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին ասվում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի հայտարարության մեջ։
ԵՄ-ն հետևում է, թե ինչպես է Ադրբեջանը հասնում էթնիկ զտումների իր նպատակին: Այս մասին իր X միկրոբլոգում գրել է Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը։
Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Հայաստանի ընդունած փաստաթղթերը մինչ օրս Երևանին չեն օգնել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի որևէ ներկայացուցչի։ Այս մասին ասել է քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) դոկտոր Արթուր Խաչիկյանը Հայաստանի արևելագետների միության մամուլի ասուլիսի ժամանակ: