ՀՀ ԱԽ քարտուղարը հնդիկ պաշտոնյային ներկայացրել է ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունը։