ՌԴ ՊՆ․ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
2020 թվականին Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերաբացումից հետո ներդրվեցին ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որի մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով: Այս մասին նշվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շարունակում է դեմ արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առնելով Արցախի հայության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները։
Գերմանահայ համայնքը պատերազմի ժամանակ ավելի ակտիվ էր գործում, քան հիմա: Սա գալիս է Հայաստանի իշխանությունների վարած ոչ ազգային քաղաքականությունից: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպության նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը:
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող փաստաթուղթը, որը՝ համաձայն հրապարակումների, ներկայացրել է Ռուսաստանը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների վերջին եռակողմ հանդիպումից հետո։ Փաստաթղթով Արցախի բնակչության համար ազգային փոքրամասնության կարգավիճակ է առաջարկվում Ադրբեջանի կազմում։
Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, գրում է Sputnik Ադրբեջանը։
Կոպենհագենում հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի: Նրանք իրենց ձեռքում պահել են Արցախի դրոշը և արցախցի երեխաների լուսանկարները:
Մի խումբ անձիք այս պահին փակել են Երևանում ԿԽՄԿ գրասենյակի մուտքը և պահանջում են նրանցից հանդես գալ հասցեական հայտարարությամբ այն մասին, որ Ադրբեջանը թույլ չի տալիս 21-ամյա Հելեն Դադայանի աճյունը տեղափոխել Արցախ։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին տված հարցազրույցում վերլուծել է Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստը և իր կարծիքը հայտնել տարածաշրջանում ռազմական էսկալացիայի վերաբերյալ։ «Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի: Սա է գլխավորը, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, մանրամասները կարելի է քննարկել հետագայում»,- նշել է փորձագետը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է ԱՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ: