Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակի մասին
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող փաստաթուղթը, որը՝ համաձայն հրապարակումների, ներկայացրել է Ռուսաստանը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների վերջին եռակողմ հանդիպումից հետո։ Փաստաթղթով Արցախի բնակչության համար ազգային փոքրամասնության կարգավիճակ է առաջարկվում Ադրբեջանի կազմում։