Արայիկ Հարությունյան․ Ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Այս մասին հայտնում է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի մահվան լուրը։ Տեղեկությունը հայտնում է երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «ՁորաՀԷԿ»-ի քրեական գործով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Ռուսաստանը` որպես շրջափակում տեսած և դրանից տուժած պետություն, պետք է շատ լավ գիտակցի ու պատկերացնի դրա անթույլատրելիությունը։ Այսօր Երևանում ՌԴ դեսպանատան առջև ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկը։ Նա զուգահեռներ անցկացրեց արցախյան շրջափակման և 1940–ական թթ. Լենինգրադի սարսափելի պաշարման միջև։
Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներից ամենատարիքովը 56 տարեկան է, ամենաերիտասարդը` 18։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը զոհերի վերաբերյալ թարմացված տվյալներ է հրապարակել։
Հայաստանից Արցախ ուղարկվող հումանիտար 19 բեռնատարներին ավելացել է ևս մեկը: Ֆրանսիայի մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններ համատեղ ջանքերով Արցախին օգնություն են ուղարկել, որը հասել է Կոռնիձոր և կանգ առել: Ֆրանսիայի Պեյի դը լա Լուար, Օ-դը-Ֆրանս, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օքսիտանիա երկրամասերի շրջանային խորհուրդները կողմ են քվերակել, որ ցեղասպանության, սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչությանը օգնություն տրամադրվի: Լուրն իր Twitter-ի էջում հայտնել է «Ֆիգարո» օրաթերթի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բուիսոնը:
Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ պաշտպանության բանակը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին: Այս մասին NEWS.am-ին հաղորդում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: