Արցախում առաջիկա օրերին կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը
Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, «Ազատությանը» փոխանցեցին ԱՄՆ դեսպանությունից՝ նշելով՝ Բոնոն Երևանում կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։
«Միասին» շարժումը արձանագրում է, որ Հակարիի կամրջի մոտ Ադրբեջանի ապօրինի անցակետում ՀՀ քաղաքացի Արցախի Հանրապետության բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների աչքերի առաջ, ապօրինություն է։ ՀՀ քաղաքացուն ներկայացված կեղծ մեղադրանքները՝ ադրբեջանցիներին իբրև խոշտանգելու և ցեղասպանական գործողությունների մասնակից լինելու, արդեն վերջնականապես բացահայտում են Իլհամ Ալիևի ոճրագործ ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի երթուղու կտրուկ փոփոխությունից հետո, Արցախի քայլ առ քայլ ցեղասպանական շրջափակումն էր։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորները երկրի արտաքին գործերի նախարարությանը կոչ են արել դիրքորոշում հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող վայրագությունների դեմ։
Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25 %:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120000 մարդ, ներառյալ 30000 երեխա, տառապում են սոսկալի հումանիտար ճգնաժամի պատճառով:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն հուլիսի 28-ին կոչ են արել Բայդենի վարչակազմին և միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մարդասիրական աղետը, քանի որ Արցախի Հանրապետության հայ քրիստոնյա բնակչությունը գտնվում է սովի շեմին՝ ադրբեջանական շրջափակման մեջ լինելով մոտ 8 ամիս։
Իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրով մնա կալանքի տակ, քանի որ նրան դիտարկում է որպես դիմադրության օղակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպան Միհրան Պողոսյան։
Ամերիկյան քաղաքական գործիչ Սեմ Բրաունբեքը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավունքի խախտումների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի։
Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով ՀՀ զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու–երեք անգամ գերազանցող ուժին դիմակայելու` հաշվի առնելով պատրաստվածությունն ու աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ մեր զինուժը գտնվում էր։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն` անդրադառնալով հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ վիճակում էր ՀՀ բանակը։