ՌԴ ԱԳՆ․ Հուլիսի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հուլիսի 25-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։