Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58307

Բոլոր հոդվածները

  • 2023-07-11 19:54
    факты

    Արցախից ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստան՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար

    Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում այսօր՝ հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:

  • 2023-07-11 19:52
    прямой текст

    ՌԴ–ն համարժեք միջոցներ է ձեռնարկում ՆԱՏՕ-ի ընդլայնման կապակցությամբ. Լավրով

    Ռուսաստանը գիտի՝ ինչ միջոցներ ձեռնարկի և ինչպես դրանք գործնականում կիրառի անվտանգությունապահովելու համար՝ կապված Շվեդիայի և Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուհետ։ Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

  • 2023-07-11 18:13
    мнение

    ԱՆՀԱՊԱՂ ԿՈՇՏ ՔԱՅԼԵՐ ՊԵՏՔ Է ՁԵՌՆԱՐԿՎԵՆ․ Դավիթ ԲԱԲԱՅԱՆ

    Ադրբեջանի պահվածքը ևս մեկ անգամ փաստում է, որ միջազգային հանրությունն անողնաշար ու անատամ է։ Կրկին արգելելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքը և ծաղր ու ծանակի ենթարկում ողջ միջազգային հանրությանն ու համամարդկային իրավունքների պահպանման համար ստեղծված միջազգային կառույցներին։ Մեկնաբանելով ԿԽՄԿ-ին հիմա էլ մաքսանենգության մեջ մեղադրելու և այդ պատրվակով միջազգային այդ կառույցի մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով արգելելու՝ Ադրբեջանի հերթական սանձարձակ քայլը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

  • 2023-07-11 17:56
    вступительная сцена

    Ծանր հանցագործություն կատարած անձինք Հայաստանում կկարողանան խուսափել պատժից. Արդարադատության նախարարություն

    Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելուն առնչվող հարցերի իրավակարգավորման շրջանակը, ներառյալ նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

  • 2023-07-11 17:53
    факты

    Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊՆ

    Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

  • 2023-07-11 17:09
    прямой текст

    Բաքվի մեղադրանքները հիմնազուրկ են, պետք է պահպանենք նեղ մարդասիրական միջանցքը․ Անահիտ Ավանեսյան

    Մեղադրանքները մշտական են հնչում, ամբողջովին հիմնազուրկ են և ՀՀ-ն բազմիցս դատարանում ապացուցել է, որ դրանք կրում են զուտ մարդասիրական բնույթ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսօր տարածված այն հայտարարությանը, թե ԿԽՄԿ-ի կողմից «մաքսանենգ ճանապարհով» տարբեր ապրանքներ են տեղափոխվել Արցախ՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։