ՀԲ․ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս
Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը:
Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը:
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Այս մասին ԱՄՆ արտաքին քաղաքականության Ազգային կոմիտեի նախագահ և գործադիր տնօրեն Սյուզեն Էլիոթն ասել է «Վերակառուցում, հաշտություն և ինտեգրում. էներգետիկա, տնտեսություն, շրջակա միջավայր և հավասարություն» թեմայով միջազգային միջոցառման ժամանակ, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայկական, ղազախական և հոնկոնգյան բանկերը, պատժամիջոցների պատճառով, սկսել են արգելափակել սերվերների, միկրոսխեմաների, պրոցեսորների, հեռահաղորդակցային սարքավորումների և այլ էլեկտրոնիկայի վճարումը Ռուսաստանի իրավաբանական անձանց համար։ Այս մասին գրել է «Коммерсантъ»-ը։
Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը կարող է հազարավոր մարդկանց համար ծանր և երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, նման հետևանքների մասին է նախազգուշացրել ՄԱԿ-ը:
«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված 2 գիրք` 1,5 կգ քաշով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Հռոմի պապի՝ Ուկրաինայի կարգավորման գծով նվիրակ, կարդինալ Մաթեո Ձուպին ստացել է Կրեմլի համաձայնությունը Մոսկվա այցելելու համար, ասել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների միաբանության ղեկավար, արքեպիսկոպոս Պաոլո Պեցին Corriere della Sera թերթի հարցազրույցում՝ նշելով, որ չգիտի, թե երբ կկայանա այդ այցը։
Դոլարի փոխարժեքը լիրայի հանդեպ չորեքշաբթի բարձրացել է մոտ 5,5 տոկոսով՝ մոտենալով 23 լիրայի, վկայում են աճուրդների տվյալները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում, որին մասնակցում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։
Երեկ հայտնի դարձավ, որ 3 դատախազ աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և Արսեն Մարտիրոսյանը, իմանալով հանդերձ, որ աշխատասենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել, կարծիք են հայտնել՝ «ջանդամ իրենց չեն լսում», ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին վիրավորական արտահայտություններով խոսակցություններ են ունեցել։ Ըստ օրաթերթի՝ հենց դա էլ պատճառ է դարձել նրանց՝ համակարգից ազատման համար։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ բանակցություններում խնդիր են դարձել քարտեզները։ Ավելի հստակ` 1975 թվականի քարտեզները։