Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ և պաշտպանել Հայրենիքը։ Եթե մենք բոլորս համախմբվենք հստակ ձևակերպված գաղափարի շուրջ, որը ոչ ոք չի խախտի, ապա ես խնդիր չեմ տեսնում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին։