Ռուբեն Վարդանյան․ Կարող ենք իրավիճակը կտրուկ փոխել հօգուտ մեզ, եթե միավորվենք
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր և Մարտունու շրջանի Ճարտար համայնքներում, բնակչությանը տեղեկացրել վերջին ամիսներին Արցախի ապագայի տեսլականի ձևավորման ուղղությամբ կատարած աշխատանքների, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ստեղծման նպատակների մասին: