Պետդեպ․ ԱՄՆ-ն աջակցում է Բաքվի և Երևանի երկխոսությանը՝ անկախ դրա անցկացման վայրից
ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը`անկախ նրանից, թե որտեղ են ընթանում բանակցությունները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայանալիք հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 25-ին Մոսկվայում։