Հնդկաստանի ԱԳ նախարար․ Բորելը պետք է ավելի ուշադիր կարդա ԵՄ կանոնակարգերը
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պետք է ավելի ուշադիր կարդա ԵՄ կանոնակարգերը՝ նախքան ռուսական հումքից հնդկական նավթամթերքի դեմ պայքարի կոչ անելը, ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանքարը, մեջբերում է ANI-ն։