«Եվրատեսիլ»-ի հեռարձակողները Զելենսկիին թույլ չեն տվել ուղերձով հանդես գալ եզրափակիչում
Եվրոպական հեռարձակողների միությունը թույլ չի տվել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով հանդես գա «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի եզրափակիչում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական հեռարձակողների միությանը: