«ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ` ՎԱՂԸ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ». ԻՆՉՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՍՈԹՔԻ ՀԱՆՔԻ ՊԱՐԱՊՈՒՐԴԸ ՏԵՂԱՑԻՆԵՐԻՆ
2021-2022 թվականներին ադրբեջանական ներխուժումների ընթացքում սահմանամերձ շատ գյուղեր կորցրել են իրենց արոտավայրերի և դաշտերի զգալի մասը, ինչն անհնարին է դարձրել բազմաթիվ գյուղացիների աշխատանքը: Ուստի մոտակա գյուղերի բնակիչների համար հանքում աշխատելը կենսական նշանակություն ունի։