ՀՀ-ն ու «Ռոսատոմը» ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագիր են պատրաստում
Հայաստանի կառավարությունը և ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան քննարկում են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման նախագիծը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այդ հարցը քննարկվել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։