Ֆրանսիայի Սենատում Արցախի հարցով հանձնախումբ է ստեղծվել. Ռըտայո
Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռըտայոն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։