ՀԱՊԿ-ը հայտնել է, թե ինչ պայմաններ է առաջարկել ՀՀ-ին աջակցելու նախագծում
Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը ներառում էր ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահմանին, ասել է ՀԱՊԿ քարտուղարությունը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան: Բացի առաքելությունից, նախագիծը պարունակում էր նաև այլ պայմաններ, սակայն որո՞նք են դրանք և արդյոք ռազմատեխնիկական օգնությունը դրանց թվում է, ՀԱՊԿ-ը չի բացահայտել՝ հղում անելով փաստաթղթի փակ լինելուն։