Հանձնարարված է կարգավորել հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ
Պետական գերատեսչություններին՝ Ազգային ժողովին, արտգործնախարարությանը, մյուս բոլոր նախարարություններին և այլ մարմիններին, որոնք Ռուսաստանի Դաշնության հետ որևէ գործառույթ ունեն՝ համատեղ հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կամ ցանկացած այլ ֆորմատով, հանձնարարված է մաքսիմալ ինտենսիվացնել շփումները ռուս գործընկերների հետ: