Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները մարտի 3-ին բողոքի ակցիա կկազմակերպեն և գործադուլ կհայտարարեն
Փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) ներկայացուցիչներին հրավիրում ենք մարտի 3-ին միանալ բողոքի ակցիային։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած քննարկման ժամանակ հայտնել է ձեռնարկատեր Անուշ Նուրիջանյանը։ Նա տեղեկացրել է, որ ակցիան տեղի կունենա ՀՀ կառավարության շենքի մոտ և կսկսվի ժամը 11:00-ին։