Սերոբ Սահակյան․ ՀՀ իշխանությունները չեն արձագանքել Երուսաղեմի հայկական եկեղեցու ահազանգին
Հայ Դատի Երուսաղեմի կազմակերպության անդամ Սերոբ Սահակյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Երուսաղեմում գտնվող հայկական կալվածքների հարցին։
Հայ Դատի Երուսաղեմի կազմակերպության անդամ Սերոբ Սահակյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Երուսաղեմում գտնվող հայկական կալվածքների հարցին։
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մենք էլ ենք նույնքան տուժած, որքան Ուկրաինան, որովհետև մեզ էլ են ասել՝ Ռուսաստանի դեմ գործողություններ արեք, ձեր մեջքին կանգնած ենք։ Հետո կարող է այնպես ստացվել, որ մենք հասկանանք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրինք, Արևմուտքն այլևս մեզնով հետաքրքրված չէ, ինչպես հետաքրքրված էր նախկինում, ու մենք մնանք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ միայնակ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին թեկնածուներ Ադգուր Արձինբան և Բադրա Գունբան համատեղ հայտարարություն են ստորագրել՝ դատապարտելով ազգամիջյան թշնամանք հրահրելու փորձերը: Փաստաթուղթն առաջարկել է Գունբան, երկու թեկնածուներն էլ ընդունել են այն։
Այսօրվա դրությամբ համաձայնեցվել է Հայաստանի հետ 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի 15 կետը։ Չլուծված կետերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է: Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆաթ Ասկերովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր չէ Ուկրաինայի հակամարտության համար։ Նա նշել է, որ դրա պատասխանատուներն են Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը: Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ընդգծել է, որ պատերազմը հնարավոր էր կանխել, սակայն կողմերը սխալ քայլեր են կատարել:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով:
Երկար և իրադարձություններով հագեցած օր՝ Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ: Դրա մասին սոցցանցում գրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
«Օրեշնիկ» և «Ավանգարդ» հրթիռային համակարգերը նոր նյութերի ստեղծման ուղղությամբ գիտնականների աշխատանքի արդյունքն են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԱՄՆ-ի քաղաքականության վերջին փոփոխությունը Ուկրաինայի նկատմամբ, որին գումարվում է Եվրոպայի՝ այդ երկրին ռազմապես և ֆինանսապես աջակցելու խորացող անկարողությունը, լուրջ նախազգուշացում պետք է լինի Հայաստանի համար։ Թե՛ Ուկրաինան, թե՛ Հայաստանը, թեև տարբեր մակարդակներով և ծավալներով, եղել են Ռուսաստանի թուլացման և զսպման Արևմուտքի ավելի լայն աշխարհաքաղաքական ռազմավարության գործիքներ։ Սակայն, երբ աշխարհաքաղաքական իրողությունների և արևմտյան առաջնահերթությունների փոփոխությամբ Ուկրաինան այժմ կանգնած է աջակցության սահմանափակման դաժան իրականության առջև, լավ կլիներ՝ Հայաստանը հաշվի առներ այդ սցենարը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: