Լրատվական գործակալություններ

հոդվածներ 57326

Բոլոր հոդվածները

  • 2025-02-20 18:11
    только текст

    Արցախի ԱԺ․ Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել

    1988թ. փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 37 տարի առաջ դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սևեռակետը: Այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան դրույթներով, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով: Այս մասին ասված է Արցախի Ազգային ժողովի տարածած հայտարարության մեջ:

  • 2025-02-20 18:11
    только текст

    Բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետը

    Բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։