Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԻՐԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ԱՐՑԱԽՈՒՄ ՉՄՆԱՆՔ ՈՒ ՉԿՌՎԵՆՔ
«Սա քաղաքացու դեմքին թքողի կողմից հերթական ապտակն էր մեզ՝ ժողովրդիս, այն պարագայում, որ իրենց իշխանություններն իրենցից պահանջվող ամեն ինչ արեցին, որ մենք Արցախում չմնանք ու չկռվենք»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, News.am–ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ տեղի ունեցածին, երբ ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանը արցախցի լրագրողին հարցին ի պատասխան ասաց. «պետք էր մնալ և պայքարել»։