Աբրահամյան․ Ադրբեջանում պատանդի կարգավիճակ ունեցող հայերի ճակատագիրը փորձ է արվում օգտագործել ՀՀ-ի դեմ
Բաքվի դատարանում տեղի ունեցող հակահայ պրոցեսի ևս մեկ դրսևորում ցույց տվեց, որ Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող 23 հայերի ճակատագիրը փորձ է արվում օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։