Ճանաչված թամադան ԵՊՀ ամբիոնի վարիչի միակ թեկնածուն է
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման է ստորագրել ԵՊՀ ամբիոնի վարիչների մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը 2021թ նոյեմբերից վարիչ չունի, իսկ այժմ միակ թեկնածուն Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի՝ ժամավճարով դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանն է: Վերջինս հայտնի հանդիսավար է, թամադա: Նրա վարած հարսանեկան և այլ արարողությունների տեսանյութերը բազմաթիվ են: