ԿԲ․ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա էապես կրճատվել է
Զգալիորեն նվազել են Ռուսաստանից ֆիզիկական անձանց ուղարկած տրանսֆերտները, իսկ Հայաստանի տնտեսության վրա այս գործոնի ազդեցությունը զգալիորեն նվազել է։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։