ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի հարցը մտավ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ
Չնայած բուռն քննարկումներին և տարաձայնություններին, ԵՄ–ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։