Զորակոչիկների բուժհետազոտություն տվյալները կթվայնացվեն
Այս որոշմամբ զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացը էլեկտրոնային համակարգով իրականացնելու հարաբերությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով հերթական որոշման նախագիծը։