Բլինքեն․ Թիմ կուղևորվի ՀՀ՝ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա
«Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մեր մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ իրենց հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա»։ Այս մասին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողությանը հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը: