ԱՄՀ․ Հայաստանի համար կանխատեսվում Է ՀՆԱ-ի աճի աստիճանական նվազում՝ մինչ 4,5 տոկոս
Հայաստանի տնտեսական աճը միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կնվազի և կհասնի մինչև տարեկան 4,5 տոկոս, թեև տնտեսության բարեփոխումների շարունակումը (հարկերի հավաքագրման աճ և ծախսերի ավելի արդյունավետ կառավարում) կարող է մեծացնել աճի ներուժը: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական զեկույցում՝ ՀՀ բյուջետային դեֆիցիտը լրացնելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերին կնքված Stand-By վարկային համաձայնագրի շրջանակներում։