85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ Հայրապետ Գալստյանը
85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Տեղեկությունը հայտնում է Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում։
85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Տեղեկությունը հայտնում է Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում։
2020 թվականից մինչև օրս Հայաստանում շուրջ 840 երեխա է ծնվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ այդ մասին ասաց նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։
Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կհաստատվի․ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
Վրաստանի վեցերորդ նախագահը կդառնա Միխեիլ Կավելաշվիլին։ Դեկտեմբերի 14-ին Վրաստանում նախագահի ընտրություն է անցկացվել։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ առաջնորդին պետք է որոշեր 300 հոգուց բաղկացած ընտրիչների կոլեգիան։ Քվեարկությունն անցկացվել է «150+150» համակարգով։ Ընտրիչների կեսը Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն էին, մյուսները՝ մարզերի։ Նախագահի միակ թեկնածուն Միխեիլ Կավելաշվիլին էր, որի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական և կարևոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ։ Սա մեր ազգային, պետական գոյության և ինքնության հարցն է։ Այս մասին այսօր՝ դեկտտեմբերի 14-ին, «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հարավային Կորեայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանի բնակչությունը կբախվի մի շարք գլոբալ խնդիրների։ Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. Սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունենում «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ընտրողների կոլեգիան առաջին անգամ ոչ ուղիղ ճանապարհով ընտրելու է Վրաստանի վեցերորդ նախագահին, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։