Պուտին․ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է զարգացնել գործակցությունը պաշտպանական ձեռնարկությունների միջև
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները բազմակողմ փոխգործակցություն պետք է զարգացնեն պաշտպանության ոլորտին առնչվող ձեռնարկությունների և արտադրության ճյուղերի միջև: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը։