Կապանի համայնքապետ․ Իմ ընտանիքի մի շարք բիզնեսների մասով քրվարույթներ են նախաձեռնվել
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել է իր ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսների մասով իրավապահների կողմից քրեական վարույթներ նախաձեռնելու մասին։ Նա «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում այդպես է մեկնաբանել լուրերը, ըստ որոնց իշխանությունները փորձում են իր ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը խոչընդոտել։