ՌԴ-ն հուսով է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցության
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում: Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։