ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՅՈԹ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 25-26-ին ելույթներ է ունեցել Յեյլի համալսարանում և ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյ նահանգի հայկական համայնքի կենտրոնում՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, ընթացիկ վիճակն ու ապագա անելիքները: Հայտնում են Արցախ Միությունից: