ՆԳՆ նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը. Փաշինյանի գրառումը
Ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում իրավիճակը թեժ է ոչ միայն կառավարական ճյուղում, այլ նաև ՏԻՄ-ում։
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռիո դե Ժանեյրոյում G20 համաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատման հարցը։ Դրա մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Ադրբեջանում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին մասնակցելու համար երկրի օդային տարածքով անցնող ինքնաթիռի արգելքը։
Նոյմբերի 19-ին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Երևան այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ներկայում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով: Որոշումն այսօր կայացվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում` դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ։
ԱՄՆ վարչակազմը, «չնկատելով որևէ փոփոխություն միջուկային (զենքի) հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեջ, որևէ պատճառ չի տեսնում շտկելու ամերիկյան... դիրքորոշումն ու դոկտրինը (այս հարցում)՝ ի պատասխան Ռուսաստանի այսօրվա հայտարարությունների»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Ուկրաինայի տարածքում ռուսական և եվրոպական զորքերի միջև բախում «չի սպասվում»։ Այս մասին Բրյուսելում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Մենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին կհրավիրենք Վրաստան, որպեսզի նա անդամ երկրներին ներկայացնի ընտրախախտումների վերաբերյալ իր գնահատականը, ըստՎրաստանի Առաջին ալիքի՝ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո։